Մատչելիության հղումներ

ՔՊ-ն Երևանի ավագանու սպասվող ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որի ընթացքում որոշվել է՝ Երևանի ավագանու սպասվող ընտրություններին կուսակցությունը կմասնակցի առանց դաշինքի։

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան այս տարվա սեպտեմբերի 17-ին։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ անցած տարի էր հայտարարել, որ Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուն Տիգրան Ավինյանն է։ Առայժմ իրենց մասնակցության մասին հայտնել են նաև գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, երգահան Ռուբեն Հախվերդյանը, փաստաբան Նորայր Նորիկյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Դավիթ Խաժակյանը, «Ապրելու երկիր»-ը կառաջադրի Մանե Թանդիլյանին և ևս մի քանի հոգի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG