Կոնաշենկով. «Ռուսաստանի զինված ուժերն Ուկրաինային հատուցման հարված են հասցրել»

ՌԴ ՊՆ խոսնակ գեներալ Իգոր Կոնաշենկով, արխիվ

Ռուսաստանի զինված ուժերը բարձր ճշգրտության զենքով հատուցման լայնածավալ հարված են հասցրել Օդեսայի և Նիկոլաևի շրջանի օբյեկտներին, որտեղ «ուկրաինացիները ծովային անօդաչու թռչող սարքերով ահաբեկչություններ են ծրագրել»: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։

«Այս գիշեր Ռուսաստանի զինված ուժերը հատուցման հարված են հասցրել բարձր ճշգրտության ծովային զինատեսակներով այն օբյեկտներին, որտեղ Ռուսաստանի դեմ ահաբեկչական գործողություններ են նախապատրաստվել», - ասել է Կոնաշենկովը։

Նրա փոխանցմամբ՝ Նիկոլաևի և Օդեսայի տարածքում ոչնչացվել են պահեստներ, որտեղ պաշարված էր Ուկրաինայի բանակի համար նախատեսված մոտ 70 հազար տոննա վառելիք:

Ռուսաստանը Կիևին է մեղադրել նախօրեին Ղրիմի կամրջին հասցված հարվածի համար, որի հետևանքով կամրջի մի հատվածն ավերվել է և երկու մարդ է զոհվել:

Նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ասել է, որ ռուսական կողմն անպայման պատասխան կտա այդ գրոհին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գիշերը անօդաչուներով և հրթիռներով հարվածներ են հասցվել Օդեսային և ՆիկոլաևինՎլադիմիր Պուտին. «Ռուսաստանը կպատասխանի Ղրիմի կամրջի հարվածին»Ղրիմի կամուրջը վերստին ենթարկվել է գրոհի