Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 17-ին ասել է, որ Ռուսաստանն անպայման կպատասխանի Ղրիմի կամրջի վրա հարձակմանը: Այդ մասին Պուտինն ասել է Ղրիմի կամրջի պայթեցման հետ կապված հանդիպմանը։
Ռուսաստանի նախագահի խոսքով, զինված ուժերն արդեն մշակում է գործողությունների ծրագիր, որը կներկայացնի Դաշնության ղեկավարությանը:
«Իհարկե, պատասխան կլինի Ռուսաստանից։ Պաշտպանության նախարարությունը առաջարկություններ է նախապատրաստում», - ասել է Պուտինը:
Նրա փոխանցմամբ, տեղի ունեցածն անիմաստ հանցագործություն է, ռազմական տեսանկյունից ոչ մի նշանակություն չունի, քանի որ Ղրիմի կամուրջը երկար ժամանակ չի օգտագործվում ռազմական փոխադրումների համար:
«Դաժան հանցագործություն է, քանի որ անմեղ խաղաղ բնակիչներ են սպանվել և վիրավորվել», - ասել է Ռուսաստանի նախագահը։