Հայաստանը Դուբայի ավիացիոն ցուցահանդեսին մասնակցելու հրավեր է ստացել

Հայաստանն այս տարվա նոյեմբերին Դուբայի ավիացիոն ցուցահանդեսին մասնակցելու հրավեր է ստացել, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ, պաշտպանության նախարար Շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ-Մաքթումի հրավերը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին փոխանցել է Հայաստանում ԱՄԷ նորանշանակ դեսպան Նարիման Մոհամմեդ Շարիֆ Աբդուլլա Ալմուլլային։

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ նախարարն ու դեսպանը քննարկել են նաև պաշտպանության ոլորտում հայ-էմիրաթական համագործակցության հարցեր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄԷ-ն պատրաստ է քննարկել ներդրումային ծրագրեր՝ Հայաստանի հետ համատեղ իրականացնելու նպատակով. դեսպան