Ադրբեջանի կողմից արդեն 7 ամսից ավելի Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը չեն նպաստում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերին, Լիսաբոնում, Պորտուգալիայի արտգործնախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի արտգործնախարարը։
Արարատ Միրզոյանը շեշտել է նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներն ի կատար ածելու, ԼՂ շրջափակումը վերացնելու և Ադրբեջանի կողմից էթնիկ զտումները կանխելու հրամայականը՝ կարևորելով միջազգային դերակատարների հստակ գործողությունները:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծել է նաև Բաքվի կողմից առավելապաշտական նկրտումներից և հռետորաբանությունից, ագրեսիվ գործողություններից հրաժարվելու, ինչպես նաև ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերի հասցեագրման կարևորությունը:
Արցախի պաշարման 215-րդ օրն է և մեկ ամիս է, ինչ ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահներին էլ թույլ չի տալիս որևէ բեռ անցկացնել Հակարիի իրենց անցակետով: Արցախում 120 հազար մարդ սովի սպառնալիքի տակ է։ Հուլիսի 11-ից էլ Ադրբեջանն ամբողջապես փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ արգելելով նաև Ստեփանակերտից Երևան ծանր հիվանդներ տեղափոխող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաների տեղաշարժը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մեր ժողովուրդը կանգնել է սովի, ցեղասպանության սպառնալիքի ներքո»․Ստեփանակերտի հրապարակում մեկնարկել է հանրահավաքըՄիրզոյանն ու Կռավինյուն քննարկել են նաև համագործակցության ընդլայնման հարցեր՝ որպես հեռանկարային ուղղություններ մատնանշելով, մասնավորապես, բարձր տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության, վերականգնվող էներգիայի ոլորտները, մտքեր են փոխանակել համատեղ ընթացիկ և նոր ծրագրերի կյանքի կոչման շուրջ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արարատ Միրզոյանը Լիսաբոնում է