Այսօր, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ բացի հրաձգային զենքից կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ֊7 նռնականետ, հաղորդում է Պաշտպանության բանակը։
Ըստ հաղորդման՝ հայկական կողմում կորուստներ չկան, տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Այս հաղորդմանը Բաքուն դեռ չի արձագանքել։ Այսօր ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեղադրել էր Ստեփանակերտին Ասկերանի շրջանի իրենց դիրքերը գնդակոծելու համար։ Պաշտպանության բանակը հաղորդումն ապատեղեկատվություն էր որակել։