Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ և վերահաստատել պետական այցով նրան Հայաստանում հյուրընկալելու հրավերը։
Վկայակոչելով բարձրաստիճան քաղաքական սերտ երկխոսությունն ու բոլոր ոլորտներում դինամիկ զարգացող փոխգործակցությունը՝ Փաշինյանը բարձր է գնահատել երկու պետությունների միջև հաստատված հարաբերությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական ուժերը պետք է դուրս քաշվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից. Մակրոն«Երախտապարտ ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի և տևական կարգավորման գործընթացում Ձեր կողմից գործադրվող նշանակալի և շարունակական ջանքերի և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ Ձեր կարևոր աջակցության համար։ Առանձնահատուկ արժևորում ենք Ֆրանսիայի ուշադրությունն ու ջանքերը Լեռնային Ղարաբաղի վտանգված պատմամշակութային ժառանգության պահպանության հարցում», - ըստ վարչապետի գրասենյակի՝ ուղերձում ասել է Փաշինյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայն ընդունեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանին աջակցող և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ առաջարկող բանաձև ընդունեց նաև Ֆրանսիայի Ազգային ժողովը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաշտոնական Բաքվի պնդմամբ՝ Ֆրանսիան խոչընդոտում է «խաղաղությանը»