Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։
«Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
Երեկ Հայաստան է ժամանել նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 11-ից 12-ը։