Գրիգորյանը Փաուերին է ներկայացրել Լաչինի միջանցքի փակման արդյունքում ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն, ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում, հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ, ներկայացրել Լաչինի միջանցքի փակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված և օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամն ու դրա հետևանքները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «ԼՂ բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև». արցախցիները կոնկրետ քայլեր են ակնկալում պաշտոնյաներից

Ըստ ԱԽ գրասենյակի՝ Գրիգորյանն ու Փաուերը մտքեր են փոխանակել նաև USAID-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքի և ընդլայնման հեռանկարների շուրջ, քննարկել համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները՝ ժողովրդավարության և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:

Գրիգորյանը Վաշինգտոնում է հուլիսի 4-ից։ Նա մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Գրիգորյանն ու Սալիվանը քննարկել են տարածաշրջանային և ավելի լայն արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու մարտահրավերները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գրիգորյանը Վաշինգտոնում ուղեղային կենտրոնների փորձագետների հետ քննարկել է Հայաստանի անվտանգային միջավայրը