Թել Ավիվը Թեհրանին մեղադրում է Իսրայելի դեմ ահաբեկչության մեջ

Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոեն, արխիվ

Իսրայելի արտգործնախարար Էլի Քոենը հայտարարել է, որ Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան դեմ ահաբեկչության փորձի հետևում կանգնած է Իրանը։ The Times of Israel թերթի փոխանցմամբ` այս մասին իսրայելցի պաշտոնյան հայտարարել է Սերբիա այցի ժամանակ։ Նա պնդել է, որ Ադրբեջանում ահաբեկչության կասկածանքով կալանավորված անձը «ֆինանսավորվել և ցուցումներ է ստացել Իրանից»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Jerusalem Post. «Ադրբեջանում կանխված ահաբեկչական գործողությանը թիրախը Իսրայելի դեսպանատունն էր»

Ադրբեջանի հատուկ ծառայությունները երկուշաբթի օրն են տեղեկացրել Աֆղանստանի քաղաքացի Ֆավզան Մուսա Խանի ձերբակալության մասին։23-ամյա աֆղանստանցին կասկածվում է Բաքվում գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններից մեկի դեմ հարձակում ծրագրելու մեջ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանում ահաբեկչություն ծրագրելու կասկածանքով մի աֆղանստանցի է ձերբակալվել