«Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից կանխված ահաբեկչական գործողությանը թիրախը Իսրայելի դեսպանատունն էր», - այսօր գրել է Jerusalem Post պարբերականը։
Ադրբեջանի հատուկ ծառայությունները երկուշաբթի օրն էին տեղեկացրել Աֆղանստանի քաղաքացի Ֆավզան Մուսա Խանի ձերբակալության մասին։23-ամյա աֆղանստանցին կասկածվում է Բաքվում գտնվող դիվանագիտական ներկայացչություններից մեկի դեմ հարձակում ծրագրելու մեջ։ «Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տարածած օպերատիվ նկարահանումներում երևում է, թե ինչպես է կասկածյալը հետևում Hyatt Regency հյուրանոցային համալիրին։ Սա հենց այն հյուրանոցն է, որտեղ տեղակայված է Իսրայելի դեսպանատունը», - գրում է իսրայելական Ynetnews կայքը։