Բաքվում գտնվող Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին այսօր ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Կողմերը «գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության զարգացման» կապակցությամբ։
Նախարար Գալանտից առաջ Ադրբեջան էր ժամանել Իսրայելի նախագահը, մինչ այդ էլ՝ արտգործնախարարը, որը հայտարարել էր, թե Իսրայելն ու Ադրբեջանը «ընդհանուր դժվարությունների դեմ միասնական և հզոր ճակատ» են փնտրում։
Այս տարի Ադրբեջանն իր դեսպանատունն է բացել Իսրայելում։ Այդ իրադարձությունը երկու երկրները ռազմավարական հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ պատմական քայլ են որակել։