Դասակի հրամանատար Հ.Մ.-ն 2022-ի սեպտեմբերին մարտի պայմաններում թողել է մարտական հենակետը և նահանջել, հայտնում է Գլխավոր դատախազությունը՝ նշելով՝ գործն ուղարկվել է դատարան։
Դատախազությունը նաև որոշ մանրամասներ է ներկայացնում՝ տեղեկացնելով, որ զորամասի N հրաձգային գումարտակի անձնակազմը 2022-ի սեպտեմբերի սկզբին մարտական հերթապահության է ընդգրկվել Սյունիքի մարզի Ճակատեն-Շիկահող-Ծավ-Ներքին Հանդ հատվածի պետական սահմանի պահպանության հատվածում, իսկ նույն գումարտակի N հրաձգային վաշտի N դասակի հրամանատար Հ.Մ.-ն նշանակվել է մարտական հենակետերի ավագ և ծառայությունն իրականացրել N մարտական դիրքում:
2022-ի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ից, Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են մարտական դիրքերի ուղղությամբ:
Դատախազության հաղորդմամբ, մարտի ժամանակ Հ.Մ.-ն, առանց մարտ վարելու, վերադասությանը զեկուցելու, ենթականերին իրադրության մասին տեղեկացնելու, միայնակ թողել է մարտական հենակետը, ժամը 01:00-ի սահմաններում՝ առանց ավագ պետի թույլտվության, նահանջել է Ներքին Հանդ գյուղ:
Այս տարվա հունիսի 20-ին Հ.Մ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու հոդվածով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արյունալի մարտեր, փխրուն հրադադար հայ-ադրբեջանական սահմանին