Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում այսօր շարունակվում է Շիկահողի դիրքերից առևանգված երկու հայ զինծառայողների դատավարությունը։
Դատարանում կրկին ընթերցվել են մեղադրյալների իրավունքներն ու պարտականությունները։
Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանը մեղադրվում են Ադրբեջանի պետական սահմանը խախտելու և ծանր հանցագործություններ կատարելու մեջ:
Հայկական կողմի հաղորդմամբ, նախնական տվյալներով՝ ադրբեջանական զինված խումբը մայիսի 26-ին հատել է Հայաստանի սահմանը և առևանգել զինծառայողներին: Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու և երկու զինծառայողի առևանգելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Նրանք իրականում պատանդ են». վաղը Սումգայիթում կշարունակվի առևանգված երկու հայ զինծառայողների դատըՍումգայիթում մեկնարկում է առևանգված հայ զինծառայողների դատըԵրևանը հայտարարում է հայ զինվորների առևանգման մասին, Բաքուն ահաբեկչության հոդվածով քրգործ է հարուցել նրանց դեմ