Մատչելիության հղումներ

Սումգայիթում մեկնարկում է առևանգված հայ զինծառայողների դատը


Հայաստան - Բեռնատարը, որով երկու զինվորները սնունդ էին տարել ծառայակիցներին, 27-ը մայիսի, 2023թ.
Հայաստան - Բեռնատարը, որով երկու զինվորները սնունդ էին տարել ծառայակիցներին, 27-ը մայիսի, 2023թ.

Շիկահողի դիրքերից առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանն ու Կարեն Աշոտի Ղազարյանն այսօր կկանգնեն Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանի առջև, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Երկու զինծառայողներին Բաքուն մեղադրում է Ադրբեջանի պետական սահմանի անօրինական հատման և այդ երկրի տարածքում «ահաբեկչական գործողությունների ծրագրման» մեջ: Ադրբեջանական կողմը պնդում է, թե նրանք իբր դիվերսիոն ներթափանցման փորձ են կատարել:

Այսօր տեղի կունենա դատարանի նախապատրաստական նիստը: Գործով «տուժող» են ճանաչվել 4 ադրբեջանցիներ։

Հայկական կողմի հաղորդմամբ, նախնական տվյալներով՝ ադրբեջանական զինված խումբը մայիսի 26-ին հատել է Հայաստանի սահմանը և առևանգել զինծառայողներին: Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու և երկու զինծառայողի առևանգելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել:

XS
SM
MD
LG