Բայրամովը ևս մեկնել է Վաշինգտոն

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրավերով, աշխատանքային այցով այսօր մեկնել է Միացյալ Նահանգներ։

Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության՝ այցի շրջանակներում նախատեսվում է երկկողմ հանդիպում Բլինքենի հետ, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև բանակցությունների ևս մեկ փուլ՝ «խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագծի վերաբերյալ»։

Վաշինգտոն է մեկնել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ վաղվանից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը։

Հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը Վաշինգտոնում պետք է տեղի ունենար հունիսի 12-ին, սակայն հանդիպումից չորս օր առաջ Հայաստանի արտգործնախարարությունից հայտնեցին, որ դրանք հետաձգվել են Բաքվի խնդրանքով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնում այս շաբաթ հայ - ադրբեջանական բանակցություններ են անցկացվում