Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում այս շաբաթ հայ - ադրբեջանական բանակցություններ են անցկացվում


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյան և Ջեյհուն Բայրամով, Արլինգթոն, 1-ը մայիսի, 2023թ.
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյան և Ջեյհուն Բայրամով, Արլինգթոն, 1-ը մայիսի, 2023թ.

Վաշինգտոնում այս շաբաթ կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:

Ինչպես հաղորդում են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչություններից, վաղը մեկնարկող բանակցություններին մասնակցելու նպատակով նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մեկնում են Միացյալ Նահանգների մայրաքաղաք:

Հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը Վաշինգտոնում պետք է տեղի ունենար հունիսի 12-ին, սակայն Հայաստանի արտգործնախարարությունից հայտնել էին, որ դրանք հետաձգվել են Բաքվի խնդրանքով:

Անցած շաբաթ Միացյալ Նահանգները և Հայաստանը հաղորդեցին վաշինգտոնյան նոր բանակցությունների մասին:

XS
SM
MD
LG