Երևանը կրկին պնդում է՝ Ադրբեջանը պետք է Արցախի հետ գնա բանակցությունների և լինեն միջազգային երաշխիքներ։
Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում հստակեցրեց՝ Հայաստանի քաղաքականությունն է՝ ուղղակի հարաբերություններ հաստատել հարևանների հետ և ամեն գնով հասնել կայուն իրավիճակի՝ առանց ինքնիշխանությունը զիջելու, պահպանելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, երաշխավորելով արցախցիների բոլոր իրավունքները՝ իրենց հայրենի հողում ապրելու և հանգիստ ապրելու։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվային անհանգստացնում են Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցություններ հաստատելու ԱՄՆ-ի փորձերի մասին հրապարակումները ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստեփանակերտն անհրաժեշտ է համարում միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափի վերականգնումըԸնդգծելով, որ կա խնդրի լուծման ռուսական և արևմտյան տարբերակ՝ Խաչատրյանը մանրամասնեց՝ ըստ ռուսական մոտեցման, արցախյան հիմնահարցը պետք է մնա չլուծված, որին Ադրբեջանը սկզբունքորեն դեմ է և երբևիցե համաձայնություն չի տվել նման մոտեցման, չնայած Երևանն այս մասով համաձայն է Ռուսաստանի հետ, և կա արևմտյան հարթակը, որտեղ Հայաստանին տրամադրվում է հնարավորություն՝ Ադրբեջանի հետ գալ համաձայնությունների։ Արևմտյան հարթակում, ըստ իշխանական պատգամավորի Երևանի հարցադրումներն աջակցություն են ստանում։
«Մենք տեսնում ենք, որ այդ հարթակի տրամադրումն ուղղորդվում է համապատասխան քաղաքական ճնշումներով, և այն հարցադրումները, որ մենք անում ենք արևմտյան հարթակում, ստանում են աջակցություն, թեկուզ Եվրամիության վերջին հայտարարությունը դիտարկենք կամ Հաագայի դատարանի վճիռները։ Այսինքն՝ չկիրառելով պատժամիջոցներ, արևմտյան հարթակի մեր գործընկերներն, ըստ էության, համամիտ են մեզ հետ, և մենք այստեղ ունենք աջակցություն, որն, իհարկե, շատ դժվար ճանապարհ է լինելու։ Ռուսական հարթակում մենք ունենք Ռուսաստանի լռությունը բոլոր այն կամակորությունների հետ կապված, որն իրեն թույլ է տալիս Ադրբեջանը, և ակնհայտ է, որ, Ռուսաստանին, իմ կարծիքով, անհրաժեշտ է, որ խնդիրը լուծված չլինի և ղարաբաղյան հիմնահարցը լինի զսպաշապիկ Ադրբեջանի և Հայաստանի համար՝ կպած մնալու Ռուսաստանին։ Սա հեռանկար չի, որովհետև ցանկացած պահի Ռուսաստանը կարող է որոշի, որ այլևս ինքն այս տարածաշրջանում հետաքրքրություն չունի, մենք այդ ժամանակ լուրջ ողբերգությունների հետ գործ կունենանք», - եզրափակեց իշխանական պատգամավորը։
Պատգամավորի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․