«Այսպես կոչված հակահարձակման ընթացքում Ուկրաինան արդեն իսկ 186 տանկ և 418 զրահամեքենա է կորցրել», - այսօր Սանկտ-Պետերբուրգում մեկնարկած Միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նշելով, որ այս րոպեներին ևս ուկրաինական ուժերը փորձում են առաջ շարժվել Զապորոժիեի և Վերեմեևյան ուղղություններով՝ Պուտինը հայտարարում էր․ - «Կարծում եմ, որ Ուկրաինայի Զինված ուժերը [հաջողության հասնելու] շանսեր չունեն և չեն ունենա ոչ այս, ոչ էլ մյուս ուղղություններում։ Դրանում ես որևէ կասկած չունեմ»։
Պուտինը նաև համոզմունք է հայտնել, որ ուկրաինական բանակի սպառազինությունը շուտով կսպառվի։
«Ուկրաինական բանակը հակահարձակման ընթացքում ռազմավարական պաշարներ է օգտագործում», - նշել է Ռուսաստանի նախագահը։