«Ադրբեջանը փորձում է ուժի գործադրմամբ խաթարել բանակցություների ընթացքը և ի վերջո պարտադրել Հայաստանին միայն իրեն ցանակալի լուծումները», - այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե ինչպես է ստացվում, որ հայտարարվում է խաղաղության գործընթացի մասին, մինչդեռ Ադրբեջանը կրակում է Երասխի ուղղությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երասխի բնակիչների խոսքով՝ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակոցներ է բացում կառուցվող գործարանի ուղղությամբ«Էսպիսի վարքագծի նկատմամբ և մենք՝ Հայաստանի Հանրապետությունը, և նաև միջազգային հանրությունը պետք է շատ կտրուկ դիրքավորվի։ Կամ մենք բանակցում ենք բարի կամքով, ինչպես ընդունված է ասել՝ հարգելու, գտնելու փոխադարձ ընդունելի լուծումներ, կամ, եթե ուժի գործադրմամբ է, ապա այսպիսի քաղաքականությունը մեզ համար առնվազն անընդունելի է։ Հուսով ենք՝ նաև միջազգային հանրության համար անընդունելի է։ Հիմա կոնկրետ խոսքը այս դեպքում և նախորդ դեպքերից շատերում վերաբերում է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններին, այդ սահմանները պետք է մնան անխախտելի, տարածքային ամբողջականությունը Հայաստանի Հանրապետության պետք է վերականգնվի, և միջազգային հանրությունն էլ պետք է իհարկե դերակատարում ունենա»։
Անդրադառնալով Երասխում երեկ և այսօր հնչած ադրբեջանական կրակոցներին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասաց, որ այստեղ մեկ այլ հանգամանք էլ կա։ Նախապես հայտարարվել էր, որ Երասխում մետալուրգիական գործարան է կառուցվում, որն էապես նպաստելու է Հայաստանի տնտեսության զարգացմանը, և այժմ, Արարատ Միրզոյանի համոզմամբ, Բաքուն փորձում է խափանել տնտեսական այդ ծրագիրը. - «Ոչ միայն ըստ էության սա ոտնձգություն է Հայաստանի սահմանների նկատմամբ, ոչ միայն հրադադարի խախտում է, այլ նաև զուտ անհիմն մեղադրանքներ հնչեցնելով, կեղծ հիմնավորում տակը դնելով, էսպես ասած՝ խաթարել Հայաստանի ծրագիրը, որը կարող է նպաստել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացմանը։ Ուշագրավ է, որ այսօր այդ ձեր նշած վայր, Երասխի այդ հատված մեկնել է Եվրոպական միության մշտադիտարկման առաքելությունը, վաղը մեր հրավերով այնտեղ ներկա կգտնվեն նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված միջազգային, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, և հարցն անշուշտ կպահենք նրանց ուշադրության կենտրոնում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Երասխ է այցելել ԵՄ մշտադիտարկման առաքելությունը Ադրբեջանցիները կրակ են բացել Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի վրա, 2 օտարերկրացի է վիրավորվել. ՀՀ ՊՆԻրավիճակը հարաբերականորեն կայուն է, այս պահին կրակոցներ չկան. ՊՆ փոխնախարարԱրարատ Միրզոյանն այսօր խուսափեց ուղղակի արձագանքել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների այսպես կոչված «Զանագեզուրի միջանցք» բացելու մասին երեկ հնչեցրած պնդումներին։ Նա միայն վերահաստատեց, որ Հայաստանը պատրաստ է հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, բայց՝ մի շարք սկզբունքեր հաշվի առնելով. - «Ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն մի քանի հայտնի սկզբունքների հիման վրա, ինչպիսիք են, օրինակ, այն երկրների ինքնիշխանության ներքո պետք է գործեն, որի տարածքով անցնում են, այդ ենթակառուցվածքները պետք է գտնվեն այն երկրների իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են, այդ ենթակառուցվածքները պետք է բացվեն հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։ Պարբերաբար փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, նաև վարչապետի մասնակցությամբ, վերջին շրջանում գիտեք, որ ինտենսիվ են հանդիպումները նաև Ադրբեջանի ղեկավարի հետ, այս հանդիպումները քննարկվում են, և իմ մասնավոր, գուցե սուբյեկտիվ տպավորությունը այն է, որ որոշակի առաջընթաց կա, հատկապես պարոն Գրիգորյանի վերջին հանդիպումների շրջանում։ Բայց վերջնական արդյունք դեռևս չունենք և առայժմ, ցավոք սրտի, չենք կարող հանրայնացնել»։
Պաշտպանության նախարարը, անդրադառնալով Երասխում արդեն երկրորդ օրը հնչող կրակոցներին, ասաց, թե դրանց զուգահեռ Ադրբեջանը նաև կեղծ տեղեկություններ է տարածում՝ մեղքը հայկական կողմի վրա դնելու համար. - «Այս ամենի պատճառը ադրբեջանական կողմի նպատականերն են՝ ի ցույց դնելու, որ հայկական կողմը որոշակի ագրեսիվ գործողությունների միտում ունի։ Նման բան չկա, հայկական կողմը, մեր իսկ հնչեցրած բոլոր հայտարարություններին համապատասխան, բանակցությունների սեղանի շուրջ շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը՝ իհարկե նաև պաշտպանելով մեր երկրի սուվերեն տարածքը»։
Խորհրդարանական ընդդմիությունը կրկին չէր մասնակցում հարցուպատասխանին։ Կառավարության անդամներին ու վարչապետին այս անգամ էլ միայն իշխանական պատգամավորները հարցեր ուղղեցին։