Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան է նշանակվել Միխայիլ Եվդոկիմովը

Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը, արխիվ

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան է նշանակվել Միխայիլ Եվդոկիմովը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

«Միխայիլ Նիկոլաևիչ Եվդոկիմովին նշանակել Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան», - ասված է հրամանագրի տեքստում:

64-ամյա Եվդոկիմովն ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։ 2011 թվականից նա զբաղեցրել է ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրենի պաշտոնը:

Ադրբեջանում ՌԴ նախկին դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հնգամյա պաշտոնավարումից հետո իր դիվանագիտական առաքելությունն այդ երկրում ավարտել է անցած շաբաթ: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը ռուս դիվանագետն իր երախտիքն է հայտնել պաշտոնական Բաքվին Ադրբեջանում իր գործունեության ընթացքում «բարեկամական հարաբերությունների և համագործակցության համար»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հնգամյա պաշտոնավարումից հետո ՌԴ դեսպան Բոչարնիկովն ավարտում է դիվանագիտական գործունեությունն Ադրբեջանում