Մատչելիության հղումներ

ՌԴ-ում կիսում են տարածաշրջանի իրավիճակը նորմալացնելու Ալիևի դիրքորոշումը․ դեսպան


 Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, արխիվ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, արխիվ

Բաքվում այսօր կայացած մամուլի ասուլիսում Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովն ասել է, որ Ռուսաստանում բարձր են գնահատում տարածաշրջանում իրավիճակը նորմալացնելու և տնտեսական կապերը վերականգնելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումը։ «Մենք լիովին կիսում ենք նման մոտեցումը»,- ասել է նա։

Ռուս-ադրբեջանական քաղաքական հարաբերությունների դինամիկան Բոչարնիկովը բարձր է գնահատել, նշելով, որ երկու երկրների ղեկավարներ Իլահամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը անցած տարվա ընթացքում 4 անգամ հանդիպում են ունեցել։

Նա հայտնել է, որ ռուսական 14 ընկերություններ հայտեր են ներկայացրել Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում վերականգնողական աշխատանքներին մասնակցելու համար։ Այդ ընկերությունների թվում են գյուղատնտեսական, շինանյութերի, երկաթգծեր, էներգետիկ օբյեկտներ կառուցող ընկերություններ։ Քննարկվում է նաև Ռուսաստանի մասնակցությունը տրանսպորտային ծրագրերին։

Բոչարնիկովը նշել է, որ 2021 թվականին Ռուսաստանը 4,2 միլիարդ դոլարի ներդրում է կատարել Ադրբեջանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG