Հունիսի 12-ի վաշինգտոնյան բանակցությունները հետաձգվեցին ոչ թե հակասությունների, այլ Թուրքիայի նախագահի՝ Բաքու այցի պատճառով, «Ազատության» հարցին ի պատասխան, նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Իմ ընկալմամբ, երբ համադրում եմ փաստերը, իսկ ադրբեջանական կողմը, առատաձեռն է, չակերտավոր իմաստով, հայտարարությունների և ագրեսիվ պահվածքով, ես ենթադրում եմ, որ Թուրքիայի նորընտիր նախագահը ժամանել է Բաքու, պատճառը հետաձգման, ըստ իս, դա է», - ասաց Սիմոնյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանը վերընտրվելուց հետո առաջին այցով ժամանել է ԲաքուՃշտող հարցին, թե հակասությունները չէի՞ն կարող լինել հետաձգման պատճառ, ԱԺ նախագահը պատասխանեց՝ հակասությունները չէին կարող լինել, որովհետև պրոցեսը չի կանգնել, պրոցեսը շարունակվում է և ոչ միայն մեկ հարթակի մակարդակով։ «Նման տենդենց ես չեմ տեսնում», - ասաց ԱԺ խոսնակը։
Իսկ, թե երբ կշարունակվեն վաշինգտոնյան բանակցությունները, Ալեն Սիմոնյանը չհստակեցրեց․ - «Ենթադրում եմ՝ մոտ ապագայում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է․ ՀՀ ԱԳՆՀունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսված էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում։ Հանդիպումից չորս օր առաջ Հայաստանի արտգործնախարարությունը, սակայն, տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմի խնդրանքով՝ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է։ Ինչքան ժամանակով՝ անհայտ է։ «Թուրան» գործակալությունը նշել էր, որ հետաձգման պատճառը բացառապես գրաֆիկն ու լոգիստիկան է՝ առանց մանրամասնելու։
Խաղաղության պայմանագրի շուրջ կան կետեր, որոնք կողմերի միջև համաձայնեցված չեն․ Բաքուն մերժում է միջազգային մեխանիզմի ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը։ Բանակցությունների հերթական փուլից առաջ Բաքուն երեք նոր պահանջ ներկայացրեց՝ հարաբերությունների կարգավորման համար հիմնական խոչընդոտ համարելով «Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում Հայաստանի անօրինական ռազմական ներկայությունը, Բաքվի և Ղարաբաղի հայ բնակչության միջև երկխոսության խոչընդոտումն ու Ադրբեջանի ներքին գործերին Երևանի միջամտությունը»։ Բացի այդ՝ հայկական ու ադրբեջանական կողմերը գրեթե ամեն օր հրադադարը խախտելու մեղադրանքներ են փոխանակում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության շեմին են»․ Բաքուն երեք ուղղությամբ է առաջընթաց ակնկալում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առանցքային տարաձայնությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, բայց միայն դա չէ. Նիկոլ Փաշինյան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ ենթարկվել Ադրբեջանի օրենքներին. Ալիև ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրաժարվում է արդյո՞ք Ադրբեջանի նախագահը բրյուսելյան պայմանավորվածություններից. Փաշինյանը պարզաբանում է պահանջում