«Մենք անշուշտ պարտության չէինք արժանի անցած գիշեր, և զգացողությունը դեռ շատ դառն է», - կիրակի օրը Թվիթերում գրել է Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:
«Յուրաքանչյուր ֆուտբոլիստի մանկության երազանքն է Չեմպիոնների գավաթը նվաճելը, և մեր կամքն անսահման էր», - ընդգծում է իտալական ակումբի հայ ֆուտբոլիստը՝ երախտագիտություն հայտնելով երկրպագուներին «անվերապահ սիրո համար»:
«Միշտ առա՛ջ, «Ինտե՛ր», - իր գրառումն ամփոփում է Հենրիխ Մխիթարյանը:
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մրցաշարի եզրափակիչում հունիսի 10-ին «Ինտեր»-ը 1:0 հաշվով պարտվեց անգլիական «Մանչեսթր Սիթի»-ին: Մխիթարյանը, ակներևաբար՝ շաբաթներ առաջ ստացած վնասվածքի պատճառով, խաղադաշտ մտավ հանդիպման ավարտից ընդամենը 10 րոպե առաջ: Այդուհանդերձ, նա դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով մասնակցել է այդ ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի եզրափակիչին, ինչպես նաև գոլի է հեղինակ է դարձել կիսաեզրափակիչում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Manchester City-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթըՀենրիխ Մխիթարյանը հաղթել է ՈՒԵՖԱ-ի մյուս երկու ակումբային մրցաշարերում՝ Եվրոպա լիգայում՝ անգլիական «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում, և Կոնֆերենցիաների լիգայում՝ իտալական «Ռոմա»-ի կազմում: