Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու առևանգման համար մեղադրվող Գայանե Հակոբյանը հրաժարվել է պաշտպաններից, դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց փաստաբան Հովսեփ Սարգսյանը:
Թե ինչու, փաստաբանը չմանրամասնեց, միայն ասաց, որ որոշումը Հակոբյանինն է ու իրենց և վստահորդի միջև դիրքորոշումների փոփոխություն կա։
Ըստ փաստաբանի՝ Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ ևս փոփոխություն կա։
Այս պահին ընդմիջում է հայտարարված․ դատարանը որոշել է հանրային պաշտպան ներգրավել։
Նիստն այսօր ընթացել է փակ դռների հետևում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատարանը կրկին կալանավորեց Գայանե Հակոբյանին