Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Փաշինյանի որդու առևանգման գործով առաջին դատական նիստը


Աշոտ Փաշինյանը դատարանի դահլիճում, 5-ը հունիսի, 2023թ․
Աշոտ Փաշինյանը դատարանի դահլիճում, 5-ը հունիսի, 2023թ․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն առևանգելու համար մեղադրվող Գայանե Հակոբյանի գործով առաջին դատական նիստը։

Նիստին ներկ է նաև Աշոտ Փաշինյանը։ Վերջինս զերծ մնաց Հակոբյանի խափանման միջոցի հարցով դիրքորոշում հայտնելուց՝ նշելով, որ դա իրավաբանների գործն է։

Աշոտ Փաշինյանը հաստատեց դատախազի պնդումը միջամտությունների վերաբերյալ՝ նշելով, որ իրեն զանգել են՝ բողոքը հետ վերցնելու հարցով։

Գայանե Հակոբյանը, դատարանի դահլիճում, 5-ը հունիսի, 2023թ․
Գայանե Հակոբյանը, դատարանի դահլիճում, 5-ը հունիսի, 2023թ․

Դատախազը դեմ է, որ Հակոբյանն ազատ արձակվի նաև տնային կալանքից, ասաց, որ վերաքննիչի՝ տնային կալանքի մասին որոշումը բողոքարկելու է վճռաբեկ ատյանում։

Վարչապետի որդուն առևանգելու համար մեղադրվող 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Գայանե Հակոբյանն ազատ է արձակվել կալանքից։ Նա այժմ տնային կալանքի տակ է։

XS
SM
MD
LG