Բաքվում հրաժեշտ են տալիս Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովին, որը հնգամյա պաշտոնավարումից հետո ավարտում է Ադրբեջանում դիվանագիտական գործունեությունը։
Մոսկվան առայժմ չի հայտարարել, թե ում է պատրաստվում գործուղել Բաքու՝ ղեկավարելու իր դիվանագիտական ներկայացուցչությունը։
Հեռացող դեսպանին նախօրեին ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Հանդիպման ընթացքում Բոչարնիկովն ու Բայրամովը երախտիքի խոսքեր են փոխանակել, տեղեկացնում է ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Կողմերը գոհունակությամբ են խոսել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բեղմնավոր համագործակցության և զարգացման հեռանկարների մասին», - ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան անում է հնարավորը՝ ամրապնդելու Բաքվի հետ հարաբերությունները. Ադրբեջանում ՌԴ դեսպանԱղբյուրի համաձայն, պաշտոնյաները շեշտել են՝ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են՝ հասնելով դաշնակցային համագործակցության։
Երկու երկրները դաշնակցային համագործակցության հռչակագիր են ստորագրել հենց Բոչարնիկովի պաշտոնավարման օրոք՝ անցյալ տարվա փետրվարին։
«Նախարար Ջեյհուն Բայրամովը խորը երախտագիտություն է հայտնել դեսպան Միխայիլ Բոչարնիկովին ադրբեջանա-ռուսական հարաբերությունների զարգացման գործում ներդրած ավանդի, մասնագիտական գործունեության և առաջացող խնդիրների արդյունավետ լուծմանն աջակցելու համար։ Դեսպան Միխայիլ Բոչարնիկովն իր հերթին երախտագիտություն է հայտնել Ադրբեջանում իր գործունեության ընթացքում իրեն ցուցաբերած բարեկամական հարաբերությունների և համագործակցության համար», - փոխանցում է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
75-ամյա ռուսաստանցի դիվանագետը, որը նախկինում ղեկավարել է Զիմբաբվեում, Հունաստանում, Ղազախստանում Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունները, Բաքվում դեսպանի իր աշխատանքը սկսել էր ուղիղ հինգ տարի առաջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքու ժամանեց Ռուսաստանի նոր դեսպանըԱյդ պաշտոնում իր հրապարակային հայտարարություններում վերջին շրջանում Բոչարնիկովը միևնույն միտքն է կրկնում՝ «ԵՄ-ն ցանկանում է Ռուսաստանից խլել հայ-ադրբեջանական կարգավորման նախաձեռնությունը», «Արևմուտքը փորձում է սեպ խրել Մոսկվայի և Բաքվի միջև»։
Բոչարնիկովը Ռուսաստանի դեմ ուղղված քայլ է որակել նաև հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը, մտավախություն հայտնել, թե նախ այդ քաղաքացիական առաքելությունը կարող է վերածվել ռազմական բաղադրիչներով ներկայության, ապա նաև ընդլայնվել դեպի Լեռնային Ղարաբաղի տարածք։
Ի դեպ, Միխայիլ Բոչարնիկովը Բաքվում աշխատող այն քիչ դեսպաններից է, ինչպես նաև ռուսաստանցի պաշտոնյաներից, որն այցելել է Շուշի։ Ի տարբերություն ռուս դեսպանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դեսպանները մերժել էին Շուշի այցելելու պաշտոնական Բաքվի հրավերը, ինչը Ադրբեջանի իշխանությունները գնահատել էին որպես անհարգալից վերաբերմունք երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հակասություններ ՄԽ համանախագահող երկու երկրի ու Ադրբեջանի միջև. ԱՄՆ ու Ֆրանսիայի դեսպանները հրաժարվել են այցելել Շուշի ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանում «դեմարշ» են որակում այն, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները չեն այցելել Շուշի