ԱՄՆ նախկին հանրապետական փոխնախագահ Մայք Փենսը հունիսի 5-ին ներկայացրել է 2024 թվականի նախագահական ընտրություններում թեկնածու գրանցվելու դիմումը:
Փենսն անհրաժեշտ փաստաթղթերը հանձնել է ԱՄՆ ընտրությունների դաշնային հանձնաժողով:
Հանրապետականներից առաջադրվելու մասին են հայտնել Փենսի երբեմնի վերադասը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆլորիդայի գործող նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Նիքի Հեյլին, Հարավային Կարոլինայից սենատոր Թիմ Սքոթը և հանրապետական այլ գործիչներ:
Ենթադրվում է, որ Փենսն այս շաբաթ պետք է հանրությանը պաշտոնապես հայտնի թեկնածու առաջադրվելու որոշման մասին:
ԱՄՆ-ում նախագահական հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերին:
Ներկայիս դեմոկրատական նախագահ Ջո Բայդենը հաղորդել է, որ մտադիր է պայքարել վերընտրվելու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը հայտարարում է ընտրություններին առաջադրվելու մասին, Թրամփը՝ քննադատում այս որոշումը