Մատչելիության հղումներ

Politico. Չի բացառվում, որ Բայդենը 2024-ի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտնի արդեն փետրվարին


Չի բացառվում, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտնի արդեն գալիք ամիս, գրում է ամերիկյան հեղինակավոր Politico հանդեսը՝ վկայակոչելով Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրները։

Ամերիկացի լրագրողների պնդմամբ՝ թեև վերջնական որոշումը դեռ չի կայացվել, սակայն Բայդենի թիմում վստահ են, որ 2023 թվականը նախագահը քաղաքականապես շատ ավելի ուժեղ դիրքերում է դիմավորում քան նախորդ տարին։

«Ներքաղաքական ասպարեզում Բայդենի դիրքերը ամրապնդմանը նպաստել են նոյեմբերին կայացած միջանկյալ ընտրությունների արդյունքները, ինչպես նաև այն դաշինքի ամրությունը, որ ձևավորվել է ԱՄՆ նախագահի գործուն մասնակցությամբ՝ Ուկրաինային աջակցելու նպատակով», - գրում է Politico-ն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG