1975 թվականի քարտեզների շուրջ վերջնական պայմանավորվածութուն չկա, այսօր ժամերի տարբերությամբ հատարարեցին թե՛ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, թե՛ Ադրբեջանի արգործնախարարությունը, թեև մինչև այս Հայաստանի իշխանություները հայտարարում էին, որ վերջին բանակցությունների ընթացքում Ալիևը դեմ չի արտահայտվել 1975 թվականի քարտեզներին:
Ադդբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը իր հայտարարությամբ արձագանքել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հունիսի 4 -ի հայտարարությանն այն մասին, որ Քիշնևում առնվազն սահմանազատման և 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց է գրանցվել: Բաքուն նաև ձևակերպել է իր մոտեցումը՝ «սահմանազատում ոչ թե հատուկ ընտրված քարտեզի հիման վրա, այլ վերլուծությունների և իրավական նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերի ուսումնասիրման հիմքով»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Կոնկրետ քարտեզի հիման վրա սահմանազատման պայմանավորվածություններ չեն եղել»․ Բաքվի արձագանքը՝ ՀՀ ԱԽ քարտուղարին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վերջնական պայմանավորվածություն չկա, թե որ քարտեզով պետք է սահմանազատում կատարվի․ Արարատ ՄիրզոյանԲայց ինչ է հայտնի առկա քարտեզների մասին, և մինչ այս ինչ հայտարարություններ են արվել դրանց վերաբերյալ:
Խորհրդային քարտեզներով սահմանազատման հարցը սկսվեց շրջանառվել 44 -օրյա պատերազմից գրեթե անմիջապես հետո՝ 2020 թվականի դեկտեմբերին, երբ Սյունիքում հայ-ադրբեջանական սահմանի ճշգրտման գործընթաց սկսվեց:
Գորիս -Կապան մայրուղու վրա հայտնվեց «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակը, ադրբեջանցիները պահանջեցին Որոտան ու Շուռնուխ համայնքների հողատարածքները՝ այգիներով ու տներով:
Հենց այդ ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ սահմանը պիտի որոշվի խորհրդային քարտեզների հիման վրա, իսկ 2021 թվականի մարտին այդ ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ սահմանին սահմանապահները ժամանակավորապես տեղակայվում են 1975-1976թթ. ռազմական քարտեզների հիման վրա:
«Դա, կարելի է ասել, սահմանապահների տեղակայում է որոշակի տրամաբանությամբ՝ 75-76 թվերի ռազմական քարտեզների, որոնք ժամանակավոր տեղակայումներ են, մինչև որ կլինի վերջնական դելիմիտիացիան և դեմարկացիան», - նշել էր նա։
Երբ 2021 թվականի մայիսին ադրբեջանական զինծառայողները ներխուժեցին նախ Սյունիքի մարզի Սև լճի տարածք, ապա առաջացան նաև Գեղարքունիքի Վերին Շորժայի, Կութի, Նորաբակի ուղղությամբ, իրենց հետ նաև քարտեզ բերեցին, որով փորձում էին հիմնավորել, որ լիճն իրենցն է:
Ի պատասխան Հայաստանը Հանրային հեռուստաընկերության միջոցով առաջին անգամ ներկայացրեց խորհրդային շրջանի ռազմական քարտեզներ՝ հիմնավորելով, որ լիճը Ադրբեջանի տարածքում չէ, հայտարարվեց, որ քարտեզը թեև տպագրված է ավելի ուշ, բայց արտացոլում է 1929 թվականի որոշումը:
2021 -ի հոկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս հայտարարեց, որ սահմանային վեճերը կարող են կարգավորվել միայն խորհրդային քարտեզներով, որ պահվում են ռուսական գենշտաբում՝ առանց մանրամասնելու՝ խոսքը որ թվականների քարտեզների մասին է. - «Այստեղ հավանաբար մեզ որևէ մեկը պետք էլ չէ, բացի երկու կողմերից և Ռուսաստանից, ինչո՞ւ։ Կան շատ պարզ, պրագմատիկ բաներ՝ քարտեզները, դրանք գտնվում են ռուսական բանակի գլխավոր շտաբում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հենց խորհրդային քարտեզներով է հնարավոր լուծել սահմանների խնդիրը, Պուտինին գրել է ՍարգսյանըԱյդ ժամամակ առավել ակտիվացան քննարկումնեերը, թե խորհրդային որ ժամանակաշրջանի քարտեզները պիտի կողմերը հիմք ընդունեն՝ 20-ականներինը, թե 70-ականներինը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Խորհրդային Միության կազմում ունեցել ենք միասնական ռազմական քարտեզներ, այդ քարտեզներից ունեն նաև Հայաստանում». Անդրանիկ ՔոչարյանՆրանք, որոնք իրավական հիմք ունեն, հայտարարեց Փաշինյանը:
Փաշինյանից մի քանի օր անց Ավտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ միակ իրավական հիմք ունեցող քարտեզը 20–ականների քարտեզն է։
Մասնագետները ևս հայտարարեցին, որ 20-ականների քարտեզները Հայաստանի համար ավելի ձեռնտու են՝ այնտեղ դեռ չկան այսպես կոչված՝ «ադրբեջանական անկլավները»:
Ու չնայած 20-ականների քարտեզների մասին այս հայտարարություններին՝ արդեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համատեքստում, երբ հարց տրվեց, թե որ սահմաններով է Հայաստանը պատրաստ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, վարչապետ Փաշինյանն ասաց 1975 թվականի քարտեզների, որոնք ներառում են Արցախն ու անկլավները. - «Մենք ասում ենք՝ ամբողջ սահմանագիծը մենք պատրաստ ենք ընդունել 1975 թվականի քարտեզներով»։
Այժմ ահա թե Հայաստանը, թե Ադրբեջանը հայտարարում են, որ 1975 թվականի քարտեզների շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա:
Ի՞նչ է հայտնի խորհրդային ժամանակների քարտեզների մասին
Այսպես կոչված՝ «ադրբեջանական անկլավների» մասով հայտնի է, որ խորհրդային շրջանի ավելի վաղ քարտեզներում ադրբեջանական անկլավներ Հայաստանում չկան:
«Այստեղ ներկայացրած է 1929 թվականի քարտեզը։ Փաստացի սա առաջին սահմանազատման հիման վրա տրված քարտեզն է, և այստեղ կան մի քանի հատկանշական փաստեր, առաջինը, որ Հայաստանի տարածքում չկան անկլավներ, և Արծվաշենը նույնպես անկլավ չէ, միացված է Հայաստանին, երկրորդը՝ Արցախը և Հայաստանն ունեն միացման կետ, սակայն հետագա տարիներին, երբ որ տեսնում ենք արդեն էլի նույն մեծ խորհրդային հանրագիտարանի 1960-ական թվականների հրատարակությունը, այստեղ արդեն առկա են անկլավներ», - ասում է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը։
Ըստ նրա՝ սովետական հանրագիտարանում հրապարակված քարտեզում երևում է նաև, որ Շուռնուխն ամբողջովին Հայաստանի տարածքում է, Հայաստանի տարածքում է նաև Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած 21 կմ հատվածը։
Խորհրդային ավելի ուշ շրջանի քարտեզներում արդեն Հայաստանի տարածքում երեք կղզյակ է ուրվագծվում՝ երկուսը Տավուշում, որոնց միջով անցնում է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն ու ժամանակին դեպի Ադրբեջան տանող ուղին, և Արարատի մարզում գտնվող Տիգրանաշենը՝ նախկին Քյարքին, որ նստած է Սյունիք և Իրան տանող մայրուղու վրա։
Եթե կողմերը համաձայնում են սահմանազատումն անել 1975 թվականի քարտեզով, ապա անկլավների հնարավոր փոխանակումից բացի, ադրբեջանական զորքը պիտի դուրս գա առնվազն Ջերմուկի, Սոթքի, Սև լճի շրջակայքում օկուպացրած տարածքներից: