Պաշտպանության բանակը հաղորդում է, որ հունիսի 4-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմը կորուստներ չունի։
Ըստ ՊԲ-ի՝ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հունիսի 5-ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Բաքուն այս հաղորդմանը դեռ չի արձագանքել, սակայն երեկ հաղորդել էր, թե ՊԲ ստորաբաժանումները ժամը 04։20-ից ժամը 13։55-ն ընկած ժամանակահատվածում «կրակ են բացել Շուշիի և Ասկերանի շրջանների ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»։
Ստեփանակերտն ապատեղեկատվությւոն էր որակել՝ պնդելով՝ ամենօրյա ապատեղեկատվության տարածմամբ Ադրբեջանը հերթական սադրանքի համար տեղեկատվական հող է նախապատրաստում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստեփանակերտն ու Բաքուն միմյանց մեղադրում են հրադադարի խախտման մեջԲաքուն նաև հաղորդել էր, որ երեկ ժամը 18:25-ի սահմաններում, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները «Բասարկեչարի շրջանի» Վարդենիսի շրջանի դիրքերից կրակել են ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։ Երևանը հերքել ու հերթական ապատեղեկատվություն է որակել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը հերթական ապատեղեկատվություն է որակում ադրբեջանական դիրքերը գնդակոծելու Բաքվի հաղորդումը