Մատչելիության հղումներ

Երևանը հերթական ապատեղեկատվություն է որակում ադրբեջանական դիրքերը գնդակոծելու Բաքվի հաղորդումը


Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե հունիսի 4-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է, հաղորդում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

Բաքուն հայտարարել է, թե երեկ ժամը 18:25-ի սահմաններում հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։

Երեկ Բաքուն նաև Ստեփանակերտին էր մեղադրել հրադադարը խախտելու համար։ Արցախից արձագանքել էին՝ ամենօրյա ապատեղեկատվության տարածմամբ Ադրբեջանը հերթական սադրանքի համար տեղեկատվական հող է նախապատրաստում։

XS
SM
MD
LG