Մատչելիության հղումներ

Ստեփանակերտը հաղորդում է հրադադարի խախտման մասին, հայկական կողմը կորուստներ չունի


Պաշտպանության բանակը հաղորդում է, որ երեկ Ադրբեջանը շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։

Ըստ հաղորդման՝ հայկական կողմը կորուստներ չունի։

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հրադադարի խախտման մասին հաղորդվել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Այսօր ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Բաքուն հաղորդմանը դեռ չի արձագանքել։

XS
SM
MD
LG