Երևանը հերքում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու Բաքվի պնդումը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվություն է որակում Բաքվի պնդումը, թե հունիսի 3-ին` ժամը 00:50-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Բաքուն, մասնավորապես, հաղորդել է, թե հայկական կողմը «Բասարկեչարի շրջանի» Վարդենիսի շրջանի Վերին Շորժայի դիրքերից կրակել է ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պնդում է, որ գնդակոծության են ենթարկվել Քելբաջարում և Աղդամում գտնվող ադրբեջանական դիրքերը