Tesla, SpaceX, Twitter ընկերությունների սեփականատեր Իլոն Մասկը այսօր ժամանել է Պեկին։ Ակնկալվում է, որ նա հանդիպումներ կունենա մի շարք պաշտոնյաների հետ, ինչպես նաև կայցելի Շանհայի Tesla գործարան։ ԱՄՆ-ից հետո Չինաստանը Tesla-ի երկրորդ մեծ շուկան է։
Պաշտոնական Պեկինը ողջունել է Իլոն Մասկի այցը Չինաստան։
«Մենք միշտ ուրախ ենք տեսնելու, որ արտասահմանցի գործարարները, այդ թվում՝ Իլոն Մասկը, Չինաստանում ներդրում են կատարում և փոխշահավետ համագործակցություն ծավալում», - ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Ման Նինը։