Թուրքիայում այսօր անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը:
Երկրորդ փուլ են անցել մայիսի 14-ի ընտրություններում առավել թվով ձայներ ստացած երկու թեկնածուները՝ գործող նախագահ Ռեջեփ Էրդողանը և ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն:
Էրդողանը երկու շաբաթ առաջ ստացել է քվեների 49,51 տոկոսը, Քըլըչդարօղլուն՝ 44.88 տոկոսը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիայում նշանակվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլըՔվեների 5.17 տոկոսով երրորդ տեղը զբաղեցրած Սինան Օղանն օրեր առաջ հայտարարեց գործող նախագահին սատարելու մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սինան Օղանը երկրորդ փուլում կսատարի ԷրդողանինԱրտասահմանում Թուրքիայի ընտրողների քվեարկությունն ավարտվել է մայիսի 24-ին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մայիսի 24-ը թուրքերի համար արտասահմանում քվեարկելու վերջին օրն է