Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահ Ահմեթ Էները հայտնել է, որ ըստ երեկ տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է քվեների 49,51 տոկոսը, նրա հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44.88 տոկոսը:
Երրորդ տեղում է Սինան Օղանն է՝ 5.17 տոկոս, և չորրորդ տեղում է քվեարկությունից առաջ մրցապայքարից դուրս եկած Մոհարեմ Ինջեն, որի օգտին 0.44 տոկոս է տրվել:
Թուրքիայում նախագահական ընտրությունների առաջին փուլի վերջնական պաշտոնական արդյունքները կհրապարակվեն մայիսի 19-ին:
«Այսպիսով, թեկնածուներից և ոչ մեկը չի ստացել նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ թվով քվեներ, ուստի ուժի մեջ է մտնում թիվ 6271 օրենքի պահանջը, որով տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը: Այն կանցկացվի 2023 թվականի մայիսի 28-ին», - ազդարարել է ընտրական կառույցի ղեկավարը: