Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակ Խավիեր Կոլոմինան այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին և նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմետ Հաջիևին:
Կոլոմինան դրական է գնահատել հանդիպումները և ասել է, որ ՆԱՏՕ-ն սատարում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը:
«Լավ հանդիպումներ Բաքվում: Քննարկել ենք ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի համագործակցությունը, Ադրբեջանի դերն էներգետիկ անվտանգության գործում և խաղաղության գործթացի վիճակը վերջին բանակցություններից հետո»,- Թվիթերում գրել է հատուկ պատվիրակը:
Մայիսի 24-ին Կոլոմինան Երևանում հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և արտգործնախարար Արարատ Միրզոյանին: Մայիսի 25-ին նա Թբիլիսիում Վրաստանի ղեկավարների հետ է հանդիպել, որտեղից էլ ուղևորվել է Բաքու:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կոլոմինան գոհ է երևանյան հանդիպումներից