«Լավ հանդիպումներ տեղի ունեցան Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմենն Գրիգորյանի հետ». - Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Հայաստան այցին և հանդիպումներին։
Կարճ հաղորդագրությունում նշվում է, որ քննարկվել են ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության և տարածաշրջանային անվտանգության դինամիկան բարձրացնելու ուղիները, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը վերջին բանակցություններից հետո։