Հայաստանն ու Ադրբեջանը կարող են խաղաղության պայմանագիրը ստորագրել հաջորդ շաբաթ, երբ առաջնորդները հանդիպեն եվրոպական գագաթնաժողովի շրջանակներում, «Ռոյթերզ»-ին է փոխանցել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը։
«Հույս ունենք, որ հունիսի 1-ին Քիշնևում վերջապես կստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Սա պատմական պահ է, որը չի կարելի բաց թողնել»,- ասել է Լեյլա Աբդուլաևան։
Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքում:
Եվրոպական քաղաքական համայնքի քիշնևյան գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան մի քանի տասնյակ պետությունների ղեկավարներ և եվրոպական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Եվրամիության և եվրոպական 17 այլ երկրներից:
Գագաթնաժողովի շրջանակներում սպասվում է հնգակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղության պայմանագիր՝ միջազգային մեխանիզմո՞վ, թե՞՝ առանց