Մատչելիության հղումներ

Պեսկով. «Հայեցակարգային առումով հանգամանքների փոփոխությունն ընձեռում է խաղաղություն կնքելու հնարավորություն»


Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը, Կրեմլ, Մոսկվա, 25 մայիսի, 2023թ.
Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը, Կրեմլ, Մոսկվա, 25 մայիսի, 2023թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ճեպազրույցում ի շարս այլ հարցերի անդրադարձել է նաև երեկ Կրեմլում տեղի ունեցած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը:

«Երեկ նախագահ Վլադիմիր Պուտինը, նախագահ Իլհամ Ալիևը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածություն են ձեռք բերել և պրոֆիլային փոխվարչապետերին հանձնարարել են հանդիպել Մոսկվայում ու կարգավորել մնացած խնդիրները»,- նշել է Պեսկովը:

Նրա խոսքով, պետությունների ղեկավարներն ունեն այդ «մնացած խնդիրների» կարգավորման ըմբռնում և աշխատանքային մակարդակում այլևս չեն լինի նոր արհեստական խոչընդոտներ:

«Ժամանակի հետևից ոչ ոք չի ընկնում: Փոխվել են շատ հանգամանքներ: Հայեցակարգային առումով հանգամանքների փոփոխությունն ընձեռում է տեսանելի հեռանկարում խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորություն»,- ասել է Կրեմլի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG