Ֆրանսիան հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկխոսություն կանցկացնեն Քիշնևում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցի ընթացքում այսօր հայտարարեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։
«Մեր նպատակն է կողմերի միջև հանդիպումներ կազմակերպել նախարարական մակարդակով, գուցե ավելի բարձր, դրա վրա աշխատում ենք, և այս գործընթացն է, որ մեր կողմից ջանքեր է պահանջում»,– ասաց նա։
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում հունիսի 1-ին նախատեսված է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ հանդիպումը, որին կմասնակցեն 47 երկրի ներկայացուցիչներ։