Վարժական հավաքներից խուսափող 45 անձի մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ

Վարժական հավաքներից խուսափող 45 անձի մեղադրանք է ներկայացվել, 24-ի վերաբերյալ վարույթներն ուղարկվել են դատարան, հայտնում է Քննչական կոմիտեն։

ՔԿ-ն տեղեկացնում է՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում վարժական հավաքներից խուսափելը հանցագործություն է, որը պատժվում է ընդհուպ մինչև 2 տարվա ազատազրկմամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մարտի 1-ից մայիսի 12-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն

Վարժական հավաքները Հայաստանում ակտիվացան 44-օրյա պատերազմից հետո։ Սկզբում դրանք եռամսյա էին, իսկ անցած տարի կառավարությունը կրճատեց այդ ժամկետը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել էր, թե տևողությունը կրճատել են՝ դրանց արդյունավետությունը բարձրացնելու և քաղաքացիների համար ավելի քիչ խնդիրներ ստեղծելու համար։

Այս տարվա մարտից մեկնարկած հավաքներն արդեն 25 օրով են անցկացվում։ 25-օրյա հավաքները պարտադիր են 20-ից 55 տարեկան բոլոր պահեստազորայինների համար։ Ըստ կառավարության որոշման՝ քաղաքացին ինքն է ընտրում, թե տարվա մեջ, երբ կարող է ժամանակ տրամադրել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մարտից կմեկնարկեն պահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքները