Մարտակերտի շրջանում, ստուգումների ընթացքում, ապրանքների մանրածախ վաճառքի գների կոպիտ խախտումներ են արձանագրվել, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Վանք, Առաջաձոր և Քոլատակ համայնքներում հայտնաբերված խախտումների առնչությամբ հարուցվել են վարչական վարույթներ, նշել է պետնախարարը՝ շեշտելով՝ համայնքային ստուգայցերը շարունակվում են:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը». Արցախում գնաճը կանգ չի առնում2022-ի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը հայաստանին կապող Լաչինի միջանցքը մի շարք հումանիտար խնդիրներ ստեղծելով Արցախում։ Այս տարվա ապրիլի 23-ից ադրբեջանցիները փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում և անցակետ տեղադրել, որը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնություններով նախատեսված չէ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շրջափակման մեջ մնացած Շուշիի շրջանի 4 համայնքներ այսօր առաջին անգամ հումանիտար բեռներ են մտել