Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները դրական արդյունք կունենան։
«Մենք հուսով ենք, որ բանակցություններն ի վերջո կհանգեցնեն տևական խաղաղության Հարավային Կովկասում», - այսօր Վիլնյուսում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ լիտվացի պաշտոնակցի հետ հանդիպմանը ևս քննարկել է հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։
Ալիևը հավաստիացրել է, որ Բաքուն «ամեն ինչ անում է», «կառուցողական ջանքեր» է գործադրում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, միաժամանակ հավելելով, որ այդ փաստաթղթի ստորագրումն անխուսափելի է և «պետք է համապատասխանի միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին»։