«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի գործով բացի Արա Մինասյանից, ևս 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից առևերույթ 908 մլն դրամ հափշտակելու գործով նախկին տնօրեն Ա.Մ.-ից (Արա Մինասյան) բացի՝ ևս երկու անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Գործը հարուցվել է այս տարվա մայիսի 12-ին բժշկական կենտրոնի մեծահասակաների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով տեղակալ Թ.Գ.-ի և կենտրոնի պետական պատվերի փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների ծառայության ղեկավար Ա.Մ.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հատկանիշներով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սբ․ Գրիգոր Լուսավորչի» նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել․ նա հետախուզվում է

Արա Մինասյանը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խնամի, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայրն է։ Նա ԲԿ-ի տնօրենի պաշտոնից ազատվեց 2018-ի հուլիսին, երբ Առողջապահության նախարարությունը հաղորդեց, որ բժշկական կենտրոնում գերատեսչության ուսումնասիրությունների արդյունքներով՝ պետությանը հասցվել է 545 միլիոն դրամի վնաս:

Արա Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը, 2018 թվականից Մինասյանը հետախուզման մեջ է: Նրա փաստաբանները դեռ այն ժամանակ մեղադրանքն անհիմն ու չպատճառաբանված էին որակել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատարանը բավարարել է Արա Մինասյանին կալանավորելու միջնորդությունը