Մատչելիության հղումներ

Դատարանը բավարարել է Արա Մինասյանին կալանավորելու միջնորդությունը


«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյան, արխիվ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյան, արխիվ

Դատարանը բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը և որոշում կայացրել կալանավորել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանին: Նկատի ունենալով, որ Մինասյանը թաքնվում է քննությունից և պարզ չէ նրա գտնվելու վայրը, հայտարարվել է հետախուզում, հայտնում է իրավապահ մարմինը:

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խնամի, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայրը որպես մեղադրյալ անցնում է փաստաթղթեր կեղծելու և առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու գործով:

Քննչական կոմիտեն հայտնում է նաև, որ Արա Մինասյանի մեղադրանքը լրացվել է, ըստ քրեական գործի՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրենի՝ կարգադրիչ լիազորությունները բժշկական կենտրոնի շահերին հակառակ օգտագործելու հետևանքով պետությանն առանձնապես խոշոր չափերով՝ 908 միլիոն 47 հազար 850 դրամի գույքային վնաս է պատճառվել, առանձնապես խոշոր չափերով՝ 45 միլիոն 402 հազար 392.5 դրամի և 27 միլիոն 39 հազար դրամի վատնում է կատարվել (երկու դրվագով) և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթի կեղծիք է իրականացվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG