Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը
Բրյուսելում չորս ժամ տևած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո դրանք հյուրընկալող Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարեց, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը։ Ընդ որում՝ այս անգամ Շառլ Միշելը ընդգծեց երկու երկրների տարածքը՝ Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ-ը։ Այս 86 հազար 600 քառակուսի կմ-ի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։
«Առաջնորդները վերահաստատեցին իրենց աներկբա հանձնառությունը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին և Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությանը», - հայտարարեց եվրոպացի պաշտոնյան։
Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներին առնչվող հարցեր
Շարունակվել են նաև բանակցությունները «նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ», հավելեց պաշտոնյան։
Շառլ Միշելը, ինչպես ինքը նշեց, խրախուսել է Ադրբեջանին ներգրավվել դրական օրակարգի մշակման մեջ՝ նպատակ ունենալով երաշխավորել բնակչության իրավունքները և անվտանգությունը՝ միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ. - «Ես բարձրաձայնեցի նաև Բաքվի և այս բնակչության միջև թափանցիկ և կառուցողական երկխոսության անհրաժեշտության մասին։ Կարծում եմ, որ կարևոր է զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից, բարեխղճորեն ներգրավվել և առաջնորդություն ցուցաբերել՝ փոխընդունելի լուծումների հասնելու համար»։
Առաջընթաց հաղորդակցության ուղիների բացման հարցում
Եվրախորհրդի նախագահը նշեց, որ կողմերը այսօրվա բրյուսելյան բանակցություններում նաև առաջընթաց են արձանագրել հաղորդակցության ուղիների բացման հարցում։
«Խաղաղության պայմանագրի շուրջ վաշինգոնյան արդյունավետ բանակցություններից հետո պետք է պահպանվի դրական առաջընթացը՝ ձեռնարկելու վճռորոշ քայլեր Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղարաբաղում ապրողները կարող են հեռանալ, եթե չեն ուզում Ադրբեջանի քաղաքացիություն․ ԱլիևԻնչ վերաբերում է սահմանային խնդիրներին, մենք քննարկեցինք առաջընթացը և սահմանի դելիմիտացիա ուղղությամբ հաջորդ քայլերը։ Այս համատեքստում առաջնորդները համաձայնեցին վերականգնել երկկողմ հանդիպումները սահմանային խնդիրների շուրջ»,- ասաց Եվրոպական խորհրդի նախագահը։
Նրա ներկայացմամբ՝ սահմանի վերջնական դելիմիտացիան կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով. - «Իրենց քննարկումներում կողմերը հստակ առաջընթաց են գրանցել տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի վերաբացման շուրջ։ Կողմերի դիրքոշումները շատ մոտ են հատկապես դեպի Նախիջևան երկաթուղու վերաբացման շուրջ։ Նրանց համապատասխան աշխատանքային խմբերին հանձնարարվել է ավարտին հասցնել ավարտել երկաթուղային կապերի բացման եղանակների և անհրաժեշտ շինարարական աշխատանքների վերաբերյալ սկզբունքային համաձայնագիրը՝ կոնկրետ ժամանակացույցի հետ միասին։ Նրանք նաև պայմանավորվել են օգտվել Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությունից»։
Միշելի խոսքով՝ կա ըմբռնում առաջիկա շաբաթներին «ձերբակալվածների ազատման մասին»
Շառլ Միշելն ընդգծեց, որ կա ըմբռնում, որ առաջիկա շաբաթներին «ձերբակալվածներ ազատ կարձակվեն». - «Ես նաև ընդգծեցի այս փոխադարձ ըմբռնումը պաշտպանելու անհրաժեշտությունը, որ այն զինվորները, ովքեր պարզապես մոլորվել և մյուս կողմ են անցել, կշարունակեն ազատ արձակվել արագացված ընթացակարգով։ Մենք քննարկել ենք նաև անհայտ կորածների ճակատագրի և ականազերծման ուղղությամբ աշխատանքների ակտիվացման կարևորությունը», - ասել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սոթքում տեղի ունեցածը խաթարում է առաջընթացը դեպի խաղաղություն, ընդգծում ուժերի հետքաշման անհրաժեշտությունը. ԱՄՆ ՊետդեպԵվրամիությունը թաքնված օրակարգ չունի, շեշտեց ԵԽ նախագահը՝ հավելելով, որ իրենց միակ նպատակն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հասնել համապարփակ և արդար խաղաղության։
«Մենք պատրաստ ենք նպաստել նրանց համատեղ ջանքերին։ Մենք պայմանավորվել ենք բրյուսելյան հանդիպումներն անցկացնել այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է», - ասաց նա։
Նոր հանդիպումներ են նախատեսվում
Երկու երկրների առաջնորդները, եվրոպացի պաշտոնյայի փոխացմամբ, կրկին կհանդիպեն Բրյուսելում հուլիսին, ապա մոտ ապագայում հանդիպում կունենան Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի 2-րդ գագաթնաժողովի շրջանակում։
«Ես նաև մտադիր եմ առաջնորդներին հրավիրել ևս մեկ նման հանդիպման՝ հոկտեմբերին Գրանադայում կայանալիք ԵՀԽ երրորդ գագաթնաժողովի շրջանակներում», - նշեց ԵԽ նախագահը:
Միշելն շեշտեց, որ շփումը Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ անկեղծ էր, բաց և միտված արդյունք ստանալուն։ Քննարկան առանցքում հայ-ադրբեջանական կարգավորման առաջընթացի ուղին էր։ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը երկուստեք պատրասամակություն են հայտնել Հարավային Կովկասի խաղաղության ուղղությամբ, և ինքը ողջունել է նրանց ջանքերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԼՂ-ը հակամարտային կամ վիճելի տարածքի միջազգային կարգավիճակ ունի, բայց Ադրբեջանի մաս չէ. Հարությունյան