Բրյուսելում ավարտվել է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի մոտ չորս ժամ տևած հանդիպումը։
Հայաստանի կառավարությունից հայտնել են, որ այն մեկնարկել էր 15։00-ին։
Հանդիպումից մանրամասներ հայտնի չեն, հաղորդագրություն ավելի ուշ կլինի։
Ավելի վաղ Շառլ Միշելը առանձին հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ, քննարկել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը։
Վերջին հանդիպումը տեղի էր ունեցել Պրահայում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի մասնակցությամբ. ևս մեկն էլ նախատեսված էր դեկտեմբերին, սակայն Ադրբեջանի նախագահը պնդել էր, թե հայկական կողմը պահանջում է պահպանել այդ քառակողմ ձևաչափը, ինչին ինքը դեմ է։