Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 13-ի երեկոյան ժամանել է Բրյուսել, որտեղ կիրակի օրը՝ մայիսի 14-ին նախատեսված է նրա հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ժամանելուն պես Ալիևը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շևչովիչի հետ:
Մայիսի 14-ին նախ տեղի կունենա Ալիևի և Միշելի հանդիպումը, որից հետո նախատեսվում է Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը:
Հայաստանի վարչապետը մայիսի 13-ին ավելի վաղ է մեկնել Բրյուսել և արդեն ոչ ֆորմալ հանդիպում է անցկացրել Եվրոպական խորհրդի նախագահի հետ: